Պուտինը Արցախի կարգավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի թեմային։ Նա հայտարարեց, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում։
Այն հարցին, թե ինչու հակամարտությունը թեժացավ հիմա ու այսքան կտրուկ՝ Պուտինը նշեց. «Այդ լարված իրավիճակը տևում էր շատ երկար տարիներ: Չեմ կարծում, թե դա տեղի ունեցավ դրսից միջամտության արդյունքում:
Մենք երկար տարիներ ունեցել ենք դիրքորոշումը, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն 7 շրջանները:
Արցախի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ հարցը պետք է թողնել ապագային: Պետք է ֆիքսել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվո: Պետք է պարտադիր ստեղծվեն հնարավորություններ Ղարաբաղի ու Հայաստանի միջև կապի համար: Այդ նպատակով պետք է լինի Լաչինի միջանցքը»:
Նա անդրադարձավ նաև հրադադարի խախտման թեմային։
«Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպիսին էլ կմնա»,– ասաց նա։
Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է` ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցումից հետո։