Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2020 : 18-20

Ամենամեծ մեղքը դավաճանությունն է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դավաճանությունը որակել է որպես ամենածանր մեղք:

Մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին լրագրող Իվան Սաֆրոնովի գործի մասին՝ ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ամենամեծ մեղքը դավաճանությունն է», փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Փակ բնույթի տեղեկությունների փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայությանը դավաճանություն է: Ես հասկանում եմ, որ սա, հավանաբար, այնքան էլ լավ չի հնչում նրանց համար, ովքեր այդ մարդուն վստահել են, վստահում են եւ լավ են վերաբերվում: Ես ձեզ կարեկցում եմ»,- ասել է Պուտինը հարցին պատասխանելիս:

Դիտվել է 86423անգամ
Վերջին լուրեր