Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2020 : 18-50

Էրդողանն իր խոսքի տերն է և «պոչ չի խաղացնում»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ իր հայացքները հաճախ տարբերվում են, սակայն Էրդողանն իր խոսքի տերն է եւ «պոչ չի խաղացնում», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Էրդողանի եւ իմ հայացքներն առանձին հարցերի շուրջ հաճախ տարբերվում են: Սակայն նա իր խոսքի տերն է, տղամարդ է: Նա պոչ չի խաղացնում: Եթե նա կարծում է, որ դա իր երկրի համար շահավետ է, ապա գնում է մինչեւ վերջ»,-ասել է Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դա կանխատեսելիության տարր է, եւ դա շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունես»,-հավելել է Պուտինը:

Դիտվել է 24383անգամ
Վերջին լուրեր