Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2020 : 19-27

Պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով: Այս մասին Պուտինն ասաց իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Պուտինը նշեց,  որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ պայմանավորվել են, որ ռազմական գործողությունները դադարում են։

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար:

Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին:

Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը:

 

 

 

 

Դիտվել է 54190անգամ
Վերջին լուրեր