Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2020 : 20-41

«Գերիների՝ անվերջ թվացող տեսանյութերի, լուսանկարների մասին դեռ չեմ խոսում ու այս ամենը հրադադարի հայտարարությունից հետո»․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բերանով են ասում՝ Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ, 73 զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։

Ու սա պատերազմի ավարտը արձանագրող համատեղ հայտարարությունից մեկ ամիս հետո տեղի ունեցած երկօրյա մարտերից հետո։

Մեկ չէ, երկուս չէ, 10 զինծառայող չէ… խոսքը 71 մարդու կյանքի ու ճակատագրի մասին։

Գերիների՝ անվերջ թվացող տեսանյութերի, լուսանկարների մասին դեռ չեմ խոսում. ու այս ամենը հրադադարի հայտարարությունից հետո։

Լավ, էս բարդակապետությունը ինչքա՞ն է ձգվելու, սրանց աջակցողները ի՞նչ երեսով են այս ամենին հետևում և շարունակում պաշտպանել ու պաշտպանվել։

Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞»:

Դիտվել է 13448անգամ
Վերջին լուրեր