Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2020 : 11-04

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում դեկտեմբերի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ

Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք: Ունենք 1223 առողջացած և 15 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 16615անգամ
Վերջին լուրեր