18 / Դեկտեմբեր / 2020 : 11-45

Մեր հնչեցրած տագնապը խլացվեց գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Մեծ թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը․ Սենոր Հասրաթյան

Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Մեծ թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում... Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Մեծ թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը...

Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը... Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք ...

Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում...

Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ..

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան

Դիտվել է 18634անգամ
Վերջին լուրեր