18 / Դեկտեմբեր / 2020 : 16-25

«Պատերազմը ԼՂ-ում մեծացրեց ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը». Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը: Այս մասին Պուտինն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ` Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական բախումները, դժբախտաբար, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ոչ հեշտ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը»,- ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի:

Կան Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից ապացուցված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում Ադրբեջանին աջակցել են նաև Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչները:

Դիտվել է 13903անգամ
Վերջին լուրեր