Ալիևը կարևոր է համարում Պուտինի հայտարարությունը

Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր ազդանշան է անվանել այն ուժերին, որոնք ցանկանում են խանգարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանների կատարմանը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց անցկանցվող խորհրդի նիստին։
«Երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչը ԶԼՄ-ներին տված ասուլիսին ևս մեկ անգամ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
Սա նման առաջին հայտարարությունը չէ։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն է։
Եվ կարևոր է այն ռևանշիստական ուժերի համար, որոնք փորձում են վերանայել նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները։
Ցավոք, նման ուժեր կան։ Եվ սա շատ կարևոր ազդանշան է նրանց, ովքեր փորձում են խանգարել այդ հայտարարության կատարմանը։ Իսկ նման փորձեր մենք տեսել ենք և՛ պատերազմի, և՛ հայտարարության ստորագրումից հետո»,- ասել է Ալիևը։
Հինգշաբթի ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է։