18 / Դեկտեմբեր / 2020 : 17-46

Տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում․ ՍԱՏՄ

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման աշխատանքները այսօր իրականացվել են Վանաձորի և Լոռու մարզերի դպրոցներում, բանկերում, առևտրի կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքում։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման ճիշտ ձևաչափի պահպանումը։

 

Ստուգայցի ժամանակ որոշակի թերություններ են նկատվել դպրոցներում գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։

Հիշեցնենք, որ ըստ նոր ձևաչափի՝ հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է ուսանողների և անձնակազմի ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Ուսանողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում»։

 

Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում։
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու անվտանգության նորմերը, այլապես վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

Դիտվել է 6672անգամ
Վերջին լուրեր