Ղարաբաղում ռուս սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մերձակայքում զոհվել է Միջազգային հակաականային կենտրոնի ականազերծման խմբի սպա, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի ականազերծման աշխատանքներ իրականացնելիս պայթել է ականը»,-նշել են նախարարությունից:
Պայթյունի հետեւանքով զինվորականը ստացել է ծանր վիրավորում: Նրան օպերատիվ կերպով բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելիս նա մահացել է: Ինչպես հավելել են ՌԴ ՊՆ-ից, զինծառայողի ընտանիքին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն: Նա մահացել է ստացված վնասվածքների հետեւանքով: