Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Դեկտեմբեր / 2020 : 11-08

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ
 

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- նշեց Հունան Թադևոսյանը:

 Հունան Թադևոսյանը հավելեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ  դուրս է բերվել 998 մարմին:

Դիտվել է 72079անգամ
Վերջին լուրեր