Փրկված ու Հայրենիք վերադարձած 6 զինվորները․ նոր լուսանկար

Ինչպես ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր` այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային հայ զինծառայողներ վերադարձել են հայրենիք: Ձեզ ենք ներկայացնում 6 զինծառայողներին:
Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի