21 / Դեկտեմբեր / 2020 : 17-44

Գտնված զինվորներից մեկը SHAMSHYAN.com-ի լրագրողի որդին է

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ գտնվել են 70 օր անհայտության մեջ գտնվող հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետայինները։

Նրանք են՝

Այվազյան Արսեն Կարենի

Սահակյան Դավիթ Գեղամի

Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի

Հարությունյան Արթուր Գարիկի

Արմաղանյան Արման Արշակի

Թումանյան Ռուսլան Սարգիսի

Տղաներն արդեն վերադարձել են հայրենիք և քիչ առաջ հարազատները նրանց դիմավորել են:

Նշենք, որ գտնված զինվորներից մեկը՝ Դավիթ Սահակյանը, SHAMSHYAN.com-ի լրագրողի որդին է:

Դիտվել է 109867անգամ
Վերջին լուրեր