22 / Դեկտեմբեր / 2020 : 11-23

Հայտնաբերվել եւս 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի եւ Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադեւոսյանը:

 Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին:

Դիտվել է 71032անգամ
Վերջին լուրեր