22 / Դեկտեմբեր / 2020 : 17-48

Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցել է բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին հակառակորդի տարածքում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում:
Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար:
Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո, Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով:

Դիտվել է 61505անգամ
Վերջին լուրեր