14 / Ապրիլ / 2020 : 18-57

Բակո Սահակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունների մասին

Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, ՀՀ առաջին նախագահը, ոչ առաջին անգամ, երբ անհրաժեշտություն է տեսնում, իր տեսակետը հայտնում է: Ես բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուներն իրենց տեսակետը հայտնում են: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունների մասին:

«Նա այդ հարցազրույցով իր պատրաստակամությունը հայտնեց այս շրջանում ևս հնարավորինս օգտակար լինել: Ես տեղյակ եմ տարբեր մեկնաբանություններին, ես այդպես չեմ մտածում: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահն իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինելու նաև այսօր»:

Դիտվել է 3517անգամ
Վերջին լուրեր