Քանի գերի է վերադարձել Ադրբեջանից

Մինչև 44 ռազմագերու վերադարձը մի քանի անգամ այլ գերիներ ևս վերադարձվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանի խոսքերով, մեկ կին հոկտեմբերին է վերադարձվել, իսկ արդեն դեկտեմբերի սկզբներին 3 անգամ այլ գերիներ են վերադարձվել, հիմնականում՝ քաղաքացիական անձինք. «Ընդհանուր թիվն, իմ տեղեկություններով 53 է»,-ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ երկու քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում:
Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ ոչ: Երկուսի պարագայում էլ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են: Երկուսն էլ մոտ 80 տարեկան են»: