23 / Դեկտեմբեր / 2020 : 12-50

Ադրբեջանից վերադարձված գերիների մասին. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանից վերադարձված գերիների կողմից վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում, ինչպես նաև զինված ուժերի կողմից գերեվարման ընթացքում այդ թվում կանայք արժանացել են անմարդկային վերաբերմունքի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Խոսքը վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնությանը:

Բեգլարյանը հայտնեց, որ գերիների մի զգալի մասը մինչև այս պահը կրում են բռնության հետևանքները. «Քանի որ ճնշող մեծամասնությունը Երևանում են, հիվանդանոցներում, մեր աշխատակազմը դեռևս նրանց հետ հանդիպումներ չի ունեցել: Բայց ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցում ենք:

Նրանց մի մասի հետ արդեն հայնդիպել են: Աշխատում ենք նաև այլ մարմինների հետ:

Չեմ կարող հստակ թիվ ասել, սակայն եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ենթարկվել են ֆիզիկական բռնության:

Համոզված եմ, որ բոլորը ենթարկվել են հոգեբանական բռնության: Այս հանցագործություններն արձանագրվելու են ինչպես մեր, այնպես էլ անհատ իրավաբանների կողմից: Համապատասխան հայցեր են ներկայացվելու միջազգային ատյաններ»:

Դիտվել է 50889անգամ
Վերջին լուրեր