23 / Դեկտեմբեր / 2020 : 13-26

Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին․ ի՞նչ գին կվճարի Հայաստանը


Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին

Ու դա անում են լուրջ դեմքով: Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.

1.Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:

2.ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։

3.ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:

4.ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:

5.Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:

6.Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:

Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել:

Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:

Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն...

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Դիտվել է 6387անգամ
Վերջին լուրեր