Ադրբեջանը գերիների մի մասին թաքցնում է. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության արդեն նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։
Նա պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել է, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու` նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։
Թե ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը, Արտակ Բեգլարյանն առայժմ չի մանրամասնել։ Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ ընդհանուր առմամբ մինչ օրս գերությունից վերադարձել է 53 մարդ, իսկ 2-ը մահացել են ադրբեջանական բանտերում և հիմքեր կան ենթադրելու, որ նրանք սպանվել են։
Ադրբեջանը գերիների մի մասին մինչ օրս թաքցնում է։ Բեգլարյանին հարց է ուղղվել նաև ՄԻՊ-ի զեկույցների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչ արձագանք է ստացվել միջազգային կառույցներից, որոնց հասցեագրվել են այդ զեկույցները։ Արցախի ՄԻՊ-ի խոսքերով՝ միջազգային կառույցներից դեռ էական արձագանք չկա, առայժմ գլխավորապես լռություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։