24 / Դեկտեմբեր / 2020 : 11-13

8 զինծառայողի աճյուն է դուրս բերվել Հադրութի եւ Ջաբրայիլի շրջաններից

Հադրութի եւ Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում եւ Զանգելանի տարածքում»,- նշեց Թադեւոսյանն ու ա հավելեց, որ առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի աճյուն:

Արցախի ԱԻՊԾ

Դիտվել է 16954անգամ
Վերջին լուրեր