14 / Ապրիլ / 2020 : 20-13

Մեր անվտանգությունն ստորադասվեց քաղաքական խաղերին

Արցախում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է իրականացվում: Ինչպես առաջին փուլի, այնպես էլ երկրորդի ժամանակ տեղի կառավարությունը որոշեց առճակատման գնալ աշխարհը գերեվարած համավարակի հետ ու ամեն գնով նախագահ ընտրել այն ժամանակ, երբ աշխարհը կաթվածահար է, և աշխարհի որևէ անկյունում որևէ զանգվածային միջոցառում չի իրականացվում:

Չմոռանանք, որ Երևանում ու ՀՀ մարզերում էլ համավարակը մեծ տարածում գտավ հենց քաղաքական խաղերի պատճառով: Սա նշանակում է, որ ժողովրդի անվտանգությունն ինչ-որ առումով ստորադասվում է քաղաքականությանը, որի միակ պատասխանատուն պետության ղեկավարությունն է լինելու:

Ելնելով Արցախի` հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ունեցած բացառիկ նշանակությունից, տեղում պետք էր չեղարկել ո‘չ միայն եկրորդ փուլը, այլև առաջինը, որովհետև հայկական զինուժի զգալի մասը տեղակայված է Արցախում, իսկ, եթե համավարակն այնտեղ տարածվի, հետևանքներն աղետալի կլինեն... ամբողջ հայության համար: Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այս անգամ էլ մեր անվտագությունն ստորադասվեց քաղաքական խաղերին:

Գևորգ Գյուլումյան

Դիտվել է 5508անգամ
Վերջին լուրեր