Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ․ Մատվիենկո

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում: Մենք, անշուշտ, ապավինում ենք նաև ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի և այլ պետությունների ջանքերին, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Դեռևս շատ դժվար աշխատանք է սպասվում», - այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, գրում է Tass-ը։:
«Մենք կանգնեցրինք զոհերը, թույլ չտվեցինք հակամարտության հետագա սրում, մարդկային նոր զոհեր: Դա շատ բարդ համաձայնություն էր (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների), շատ դժվար էր դրան հասնել:
Այսօր հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահներն են, որ պահպանում են այս համաձայնագիրը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված բախումների, նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը, փախստականների վերադարձին»,- ավելացրել է Մատվիենկոն: