Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2020 : 20-08

Իրավիճակը սահմանին ՀՀ իշխանությունների` պետության շահերը պաշտպանելու անկարողության արդյունք է․ Զատուլին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի համատեղ սահմանազատման գործընթացի բացակայությունը հայկական կողմի պարտության եւ Հայաստանի իշխանությունների` պետության շահերը պաշտպանելու անկարողության արդյունք է: Այս մասին Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Այն դեպքերում, երբ մենք խոսում ենք լուրջ գործընթացների մասին, ապա հնարավոր է ապահովել Ռուսաստանի ներկայությունը, բայց այստեղ կարեւոր է Հայաստանի կարծիքը: Առաջին հերթին Հայաստանը պետք է լուծի այս խնդիրները, եւ ոչ ոք դա չի անի Երեւանի փոխարեն: Եթե ​​Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող զբաղվել այդ խնդիրներով, ապա նրանք պետք է փոխարինվեն դրան ընդունակ ուժերով: Դա պետության պաշտոնական պարտականությունն է»,- ասել է նա:

Պուտինի դիրքորոշումն ամբողջ իրավիճակի վերաբերյալ, ինչպես նշեց Զատուլինը, հաճախ որպես անձնական աջակցություն է ընկալվում Փաշինյանին, սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Պատգամավորը խոստովանեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք չի մեկնի Երեւան` «որեւէ մեկին անհարմար դրության մեջ չդնելու համար»:
«Ես այդ իշխանության սկզբունքային քննադատն եմ: Միեւնույն ժամանակ, կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ  մոխրից վերածնվել գիտի: Համոզված եմ, որ այդպես կլինի նաեւ այս անգամ: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ: Ռուսաստանը չի կարող խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց ինձ հարցեր են անհանգստացնում Սյունիքի միջով ինչ-որ միջանցքներ ճեղքելու ցանկության հետ կապված եւ այլն: Ստորագրել կարելի է ցանկացած բան, բայց հարցն այն է, թե ինչ մթնոլորտում է դա արվում: Չեմ կարծում, որ այս կետերը պետք է առաջ քաշել Էնվերի մասին հայտարարություններին զուգահեռ եւ այլն: Ճանապարհներ բացել եւ այլն հնարավոր է, բայց` բոլորովին այլ միջավայրում, սակայն եթե դա չկա, ես այդ հարցում չէի շտապի»,- շեշտեց նա:

Զատուլինը հիշեցրեց նաեւ, որ ռուսական կողմից հայտարարություններ են եղել ահաբեկիչների վերաբերյալ Արցախում: «Պետք է նախ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, եւ անհրաժեշտության դեպքում դեմարշներ անել` անկախ ամեն ինչից: Լուրեր կամ ծրագրեր կան Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները սիրիացի ահաբեկիչներով բնակեցնելու մասին, այդ թվում` ԻՊ-ի շարքերում կռվածներով»,- եզրափակեց պատգամավորը:

Դիտվել է 19198անգամ
Վերջին լուրեր