25 / Դեկտեմբեր / 2020 : 12-52

Արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ու վրանները

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։ Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։

«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել, խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- NEWS.am-ին հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ

Դիտվել է 23128անգամ
Վերջին լուրեր