Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Դեկտեմբեր / 2020 : 17-00

Էրդողանը Պուտինին բնութագրել է որպես ազնիվ մարդ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է ազնիվ մարդ, որը պահում է իր խոսքը:

«Իրականում սրանք իրեն (Պուտինին) բնութագրող բառեր են: Ծանոթանալով պարոն Պուտինի հետ՝ ես նրան ճանաչեցի այս կերպ: նա իսկապես ազնիվ մարդ է: Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որը կատարում է իր խոստումները և որի հետ հաջողվել է ամուր հարաբերություններ հաստատել», – ասել է Թուրքիայի նախագահը ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանի հետ վստահորեն շարժվում է դեպի ընդհանուր նպատակների իրագործման․ «Ես վստահ եմ, որ կշարունակենք դա անել», – հավելել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցերից մեկին, Էրդողանին մասին նշել, որն «իր խոսքի տերն է», չնայած այն բանին, որ «որոշ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետները կարող են տարբեր լինել»:

 

առնչվող հրապարակումը

Էրդողանն իր խոսքի տերն է և «պոչ չի խաղացնում»․ Պուտին

Դիտվել է 11425անգամ
Վերջին լուրեր