Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Դեկտեմբեր / 2020 : 19-58

Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը. Պուտին

Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

«Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը: ԱՊՀ-ն մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից է, եթե ոչ ամենակարևորը: ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են:

Դրանք այն երկրներն են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ միևնույն պետության կազմում տասնամյակներ, որոշ դեպքերում՝ հարյուրամյակներ լինելու փաստը:

Այստեղ են մեր ամենազարգացած տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև հարազատ»,- ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է 11658անգամ
Վերջին լուրեր