Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ գտած անճշտությունների մասին:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ցուցակը հեռացվել է կայքից:
«Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- հայտնում են ՊԲ-ից:
Դեկտեմբերի 26-ին Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր 147 զոհված զինծառայողի անուն: