Այսօր Դադիվանքում հարսանիք է տեղի ունեցել

Դադիվանքում այսօր հարսանիք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը, մարտակերտցի Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Բերդյանը դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Քարվաճառի շրջանում գտնվող վանական համալիրում:
«Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք պաշտպանում են վանական համալիրը և այն բանի համար, որ իրենց բախտ է վիճակվել կատարվածից հետո պսակադրվել այդ սուրբ վայրում»,- ասվում է թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 25-ին, իսկ եկեղեցու տարածքում վերահսկողություն են իրականացնում ռուս խաղաղապահները:
