28 / Դեկտեմբեր / 2020 : 09-05

ՀՀ ՊՆ-ն՝ Հադրութի Տող գյուղում մարտերի վերսկսման վերաբերյալ լուրերի մասին 

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։

Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

ՀՀ ՊՆ

Դիտվել է 77346անգամ
Վերջին լուրեր