28 / Դեկտեմբեր / 2020 : 09-59

Ստեփանակերտում տոնական միջոցառումներ չեն լինի. հերոսների հիշատակը հարգելու համար դեկտեմբերի 31-ին երկինքն օդապարուկներով լուսավորվելու է

 

 

 

Ստեփանակերտում տոնական միջոցառումներ չեն լինի. հերոսների հիշատակը հարգելու համար դեկտեմբերի 31-ին երկինքն օդապարուկներով լուսավորվելու է, տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ:

Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:

Ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:

Օդապարուկները անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:00-ից, հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել) օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին դրանք կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):

Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,- նշված է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունում:

Դիտվել է 14782անգամ
Վերջին լուրեր