28 / Դեկտեմբեր / 2020 : 12-11

Հրաշքով փրկված վեց տղերքին պետությունը չարգելեց, որպեսզի այս փուլում չխոսեն, թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար

Մեր անգրագիտությունից, կամ անկազմակերպվածությունից օգտվում է Ադրբեջանը։

Հրաշքով փրկված վեց տղերքին պետությունը չարգելեց, որպեսզի այս փուլում չխոսեն և չպատմեն թե ու՞ր են եղել, ինչպե՞ս են ապրել, ովքե՞ր են եղել, քանի՞ հոգով են եղել և այլն։

Թշնամին 18 հոգու մասին էր լսել և լսել էր, որ վեցն առանձնացել են, այսինքն 12-ը դեռ չկան։ Գիշերը թշնամին ինֆո է տարածում, որ գյուղում (այստեղ կարևոր չէ գյուղի անունը) մարտի են բռնվել հայերի հետ, որոնցից 6-ին սպանել են, իսկ 6-ին գերեվարել, ընդհանուր 12․․․

Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին, այսինքն մենք էլի դասեր չենք քաղում և տեղեկատվական անվտանգությունը պետությունը թողնում է քաղաքացիների իրավագիտակցության վրա․․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 347204անգամ
Վերջին լուրեր