Մուրադովը հայ ռազմագերիներ է վերադարձնում հայրենիք

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու։ Նա այս պահին Բաքվից ուղիղ չվերթով վերադառնում է Երևան։
Ըստ hraparak.am-ի տեղեկությունների՝ Մուրադովը գերիների մի խմբի հետ է վերադառնում։ Քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում։ Օդանավակայանի դարպասների մոտ արդեն իսկ հավաքվել են ռազմագերիների ծնողները և սպասում են տղաների վերադարձին։