Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Դեկտեմբեր / 2020 : 11-50

«Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած լայնածավալ պատերազմը ունենալու է նոր զարգացում»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-արցախյան ճակատում վերսկսված մարտական գործողությունները լինելով նախորդ դարավերջին տեղի ունեցած լայնածավալ պատերազմի տրամաբանական շարունակությունը, անկախ արձանագրված արդյունքներից, ունենալու է նոր զարգացում՝ իր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ այս հակամարտության հիմքում, չնայած, ընկած են հայ-ադրբեջանական շահեր, այդուհանդերձ, կուլիսային հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն է և լրջորեն դեպի հեռուն տանող: Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և խորության մեջ ունեն Կովկասի, որպես ավանդական ազդեցության գոտու, վերանայման խնդիր: Հակամարտության վերսկսումը որքանով անխուսափելի, այնքանով իրատեսական է դարձնում մեր տարածաշրջանը կրկին մարտադաշտի վերածելու հեռանկարը: Ինչպես և ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ զարգացումներին՝ կախված է նրանից, թե որքանով ենք մենք գիտակցում մեզ ըձեռված ժամանակի սղությունն ու մեր տրամադրության տակ եղած սահմանափակ հնարավորությունների ճիշտ և նպատակային օգտագործումը»:

Դիտվել է 69682անգամ
Վերջին լուրեր