Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Դեկտեմբեր / 2020 : 12-56

Զինված ուժերից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները եւ դրանք չեն տրամադրել կամավորական ջոկատներին․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները եւ դրանք չեն տրամադրել կամավորական ջոկատներին՝ ինչպես վարչապետն է ներկայացնում չստուգված տեղեկատվության ներքո։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Զինված ուժերից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները եւ դրանք չեն տրամադրել կամավորական ջոկատներին՝ ինչպես վարչապետն է ներկայացնում չստուգված տեղեկատվության ներքո։

Արդյո՞ք բանակի հրամանատարությունը նկատում է, գիտակցում, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել է պատերազմի պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը։

Արդյո՞ք ԶՈՒ ԳՇ պետը տեղյակ է, որ իշխանական տարբեր աշխատասենյակներ ելումուտ անողներն այստեղ այնտեղ պնդում են, որ մեր պարտության պատասխանատուն գլխավոր շտաբն է, հրամանատարները, սպաները։

Արդյո՞ք բանակի ղեկավարությունը կարծում է, որ այս իշխանության օրոք, զինված ուժերը ոտքի հանելու, ռեֆորմներ անելու եւ լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն ունի։ Միանգամից ասեմ՝ ՈՉ։

Իսկ եթե ԳՇ-ում, ՊՆ-ում նման կարծիք ունեն, ապա միանգամից ասեմ՝ դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի եւ ժողովրդի համար»։

Դիտվել է 9463անգամ
Վերջին լուրեր