Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ. Արսեն Թորոսյան

Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ: Հատուկ վտանգավոր վարակները հայտնի են մեզ՝ իրենց 50 տոկոս մահացությամբ: Զարմանում եմ, որ իմ տված բացատրությունները կրկին հարց են առաջացնում: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է հատուկ միջոցառումներին, որոնց անհրաժեշտության բացակայության մասին ինքը հայտարարել էր, Թորոսյանն ասել է, որ նկատի է ունեցել հատուկ վարակներին բնորոշ հատուկ միջոցառումները, ինչը չի նշանակում, որ միջոցառումեր չի արվել. «Դրա մասին մենք խոսում ենք հունվարի վերջից:
Բոլոր պատշաճ և կիրառելի միջոցառումներն իրականացվել են ի հակառակ այն պնդումների, թե ինչու բոլոր եկածները չեն մեկուսացվել:
Հայաստան եկել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց հնարավոր չէ մեկուսացնել: Նրանք գտնվել են բժշկական վերահսկողության տակ այնքանով, որքանով հնարավոր էր:
Եթե համեմատվենք այլ երկրների հետ, մենք շատ ավելին ենք արել:
Մենք համարվում ենք լավ գործած, համաճարակին պատրաստ երկրներից մեկը»: