Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Դեկտեմբեր / 2020 : 15-41

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» կազմակերպում է բուժակների և ականազերծողների դասընթացներ․ մանրամասներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կազմակերպում է բուժակների և ականազերծողների դասընթացներ` 2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը։

Ականազերծման դասընթացին կարող են մասնակցել 28-ից 50 տարեկան տղամարդիկ, իսկ բուժակի դասընթացին` 28-ից 50 տարեկան միջին մասնագիտական, բարձրագույն կամ թերի բարձագույն բժշկական կրթություն ունեցող անձինք։ Երևան քաղաքի և հարակից շրջանների մասնակիցների համար դասընթացներն անցկացվելու են ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում (հասցե՝ ք․ Էջմիածին Մ․ Խորենացի 18)։ Այլ մարզերից 15 և ավելի մասնակիցների դեպքում դասընթացը կիրականացվի տվյալ մարզում։

Դասընթացներն անվճար են։ Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և որակավորման հավաստագիր ստացած անձինք կներգրավվեն Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում հումանիտար ականազերծման աշխատանքներում։

Մանրամասների համար՝
mail: [email protected]

Գլխամաս՝ 060-51-87-89

Ուսումնական կենտրոն՝ 091-14-73-71

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Դիտվել է 6770անգամ
Վերջին լուրեր