Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Դեկտեմբեր / 2020 : 15-47

 Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար․ Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար: Այս մասին երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` այս տարածաշրջան ներթափանցման փորձերի համար: Այս հարցում մենք միանգամայն համակարծիք ենք մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է նա:

Դիտվել է 10701անգամ
Վերջին լուրեր