14 / Ապրիլ / 2020 : 22-42

Ինչպես է կատարվում կորոնավիրուսից մահացածների հուղարկավորությունը․ մանրամասներ

Այսօր Ազատության եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հուղարկավորությունը կատարվում է հատուկ կարգով:

Նախարարը հայտարարեց, որ մահացածները հողին հանձնվում են փակ դագաղով: Նա նշեց, որ չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, քանի որ օգտագործելու է տերմիններ, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ:

Իսկ հերձում արվում է այն դեպքում, երբ կա ցուցում, մյուս դեպքերում չի արվում, քանի որ բժիշկներին պաշտպանելու անհրաժեշտություն կա:

Թորոսյանն ամեն դեպքում ասաց, որ հիմա հատուկ դիահերձարան է կառուցվում, մահացողներին հերձելու համար:

 

Դիտվել է 11797անգամ
Վերջին լուրեր