Ցավում եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչ-ինչ պատճառներով, մենք նման զորավարների պակասը շատ էինք զգում. Արցախի ՊՆ նախկին խոսնակ

Գեներալը ոչ թե կոչում կամ պաշտոն, այլ ցանկացած ժամանակում և տեղում իրավիճակին համահունչ գործելու պատրաստ ռազմավարամարտավարական մտքի կրող է, ասել է թե՝ զորավար ՝ իր լավագույն հատկանիշներով հանդերձ: Երանի այն երկրի բանակին, որի շարքերը հարուստ են նման զորավարներով: Նրանք լինում են թվով քիչ, բայց արածով՝ բովանդակ:
Հ.գ- Ցավում եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչ-ինչ պատճառներով, մենք նման զորավարների պակասը շատ էինք զգում...
Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան