ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է առաջնագիծ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին, ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության հաղորդագրությունից:
«Երկրի ղեկավարը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի ունեցած հետևանքներից՝ Պաշտպանության սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից:
«Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է նախագահը»,- նշված է հաղորդագրությունում: