02 / Հունվար / 2021 : 12-33

Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին:

Դիտվել է 211600անգամ
Վերջին լուրեր