03 / Հունվար / 2021 : 12-40

2021թ․ ծնված առաջին հայ երեխան (լուսանկար)

Լուսանկարում Հովհաննեսն է,  որը ծնվել է Հայաստանում Նոր տարվա առաջին իսկ օրը։

2021 թ-ի տարեմուտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին տոնում է նոր կյանքը՝ մանկան ծնունդը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, նոր տարվա առաջին իսկ օրն աշխարհում լույս աշխարհ կգա 371,504 երեխա։ Այս փոքրիկներից ավելի քան 111-ը կծնվի Հայաստանում:

2021 թ-ի տարեմուտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին տոնում է նոր կյանքը՝ մանկան ծնունդը։ 2021թ-ի առաջին փոքրիկը, հավանաբար, կծնվի խաղաղօվկիանոսյան Ֆիջիում, օրվա վերջին ծնունդը բաժին կընկնի ԱՄՆ-ին: Ընդհանուր առմամբ, Ամանորի նորածինների կեսից ավելին ծնվելու են հետևյալ տասը երկրներում. Հնդկաստան (59,995), Չինաստան (35,615), Նիգերիա (21,439), Պակիստան (14,161), Ինդոնեզիա (12,336), Եթովպիա (12,006), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (10,312), Եգիպտոս (9,455), Բանգլադեշ (9,236) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (8,640)։
 
Հունվարի 1-ին աշխարհում ծնված 371,504 փոքրիկների 0,03 տոկոսը լույս աշխարհ կգա Հայաստանում։ Նրանց կյանքի ակնկալվող միջին տևողությունը կկազմի 88 տարի։
 
«Բոլորիս համար շատ բարդ տարի էր, և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդները, վերականգնել դրական էներգիան և վերահաստատել Հայաստանի և աշխարհի բոլոր փոքրիկների համար ավելի լավ աշխարհ կերտելու մեր հանձնառությունը», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։ «Անցյալում թողնելով 2020 թվականի դժվարությունները, ժամանակն է 2021-ին առաջնահերթություն դարձնել նոր հնարավորություններն ու լուսավոր ապագայի հույսը՝ յուրաքանչյուր երեխայի համար։

2021-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է հիմնադրման 75-ամյակը։ Տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հրապարակային տարբեր միջոցառումներով կվերհիշեն ու հանրությանը կներկայացնեն, 75 տարիների աշխատանքը՝ հանուն երեխաների, որոնք հայտնվել են տարբեր իրավիճակներում՝ հիվանդություններ, հակամարտություն, մեկուսացում, նաև պայքարը՝ նրանց ապրելու, առողջության և կրթության իրավունքի համար։
 
Այսօր, երբ աշխարհը բախվել է համաճարակի, տնտեսական անկման, աղքատության աճի, անհավասարության հետևանքով առաջացած բազում դժվարությունների, մենք, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքն առավել քան կարևոր է։
 
«2021 թվականը կարևորագույն տարի է լինելու երեխաների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար։ Այս տարի մենք տոնում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի 75-ամյակը և Հայաստանում մեր նոր՝ 2021-2025թթ․ ծրագրի մեկնարկը։ Մեր գործընկերների հետ համատեղ աշխատելու ենք, որպեսզի այսօր ծնված երեխաները վաղը հնարավորություն ունենան բացահայտելու իրենց ողջ ներուժը, որպեսզի, ըստ արժանվույն, նպաստեն երկրի զարգացմանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների բարեկեցությանն ուղղված արդեն ¾ դար տևողությամբ աշխատանքը և դրա արդյունքները, վկայությունն են նրա, թե ինչ հաջողությունների կարող ենք հասնել՝ միասնականության շնորհիվ։ Այս Նոր տարուն մենք վերահաստատում ենք երեխաներին պաշտպանելու, նրանց իրավունքների մասին խոսելու և նրանց ձայնը լսելի դարձնելու մեր խոստումը»․ եզրափակեց տիկին Քլարկ-Հաթինգը։

Դիտվել է 202564անգամ
Վերջին լուրեր