Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունվար / 2021 : 20-51

Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել

 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը, տեղակացնում է aliq.ge-ն։

Վարակը հաստատվել է 50 անց տղամարդու մոտ, ում վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը գտնվում է մեկուսացման մեջ: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականորեն առողջացած է:

Իմնաձեի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով անվտանգության նորմերը պաշտպանելը մեծ նշանակություն ունի:

Դիտվել է 46967անգամ
Վերջին լուրեր