Այսինքն ամեն ինչի մեղավո՞րը Ռուսաստանն է․ Սոլովյովը՝ Փաշինյանի հոդվածի մասին

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր տելեգրամ ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որով, ըստ քաղաքագետների ու համացանցի օգտատերերի, վերջինս հերթական անգամ փորձել է պատերազմի և պարտության մեղքը բարդել այլոց վրա:
Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր տելեգրամ ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին, որով վերջինս հերթական անգամ փորձել է պատերազմի և պարտության մեղքը բարդել այլոց վրա, գրելով՝ «Այսինքն ամեն ինչի մեղավո՞րը Ռուսաստանն է: Նիկոլը չէ՞ր որ պարում էր Շուշիում, Նիկոլը չէ՞ր, որ բոլոր փորձառու գեներալներին հեռացրեց պաշտոններից, Նիկոլը չէ՞ր, որ դիլետանտներին նշանակեց պատասխանատու պաշտոնների: Նիկոլը չէ՞ր, որ պատրաստ չէր պատերազմի, Նիկոլը չէ՞ր գերագույն գլխավոր հրամանատարը… Ուղղակի խոսքեր չկան»,-գրել է Սոլովյովը:
