Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունվար / 2021 : 11-27

ԼՂ-ում օգտագործել են «Ուրան-6» ականազերծող ռոբոտ (տեսանյութ)

ՌԴ ԶՈՒ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ օգտագործվել է «Ուրան-6» ռոբոտը։

Դրա օգնությամբ Խոջալուի բնակավայրի տարածքում արդեն ուսումնասիրվել է շուրջ 8 հա տեղանք: Հեռակառավարվող ռոբոտացված համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս մեծացնել ականազերծված տարածքները՝ ապահովելով ականազերծման ընթացքում անձնակազմի անվտանգությունը:

Օպերատորը կարող է վերահսկել համալիրը մինչև 800 մետր հեռավորության վրա (սարքն ունի չորս բարձր հստակության տեսախցիկներ, որոնք ապահովում են բազմակողմանի պատկեր):

 «Ուրան-6» համալիրի շահագործման ընթացքում պայթեցման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում գետնին եղած զինամթերքը վնասազերծվում է:

 Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ոլորտում ինժեներական հետախուզությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 17261անգամ
Վերջին լուրեր