Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան՝ ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար․ «Դեժավյու» տելեգրամյան ալիք

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով: Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում:
Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը:
Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»,- գրել է տելեգրամյան ալիքը։