06 / Հունվար / 2021 : 11-57

Արմավիրի մարզում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»

Երեկ՝ հունվարի 5-ին, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում հանկարծամահ է եղել «օրենքով գող», 85-ամյա Վանիկ Տեր-Պողոսյանը:

shamshyan.com-ն է գրում ու նշում է՝ ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա «օրենքով գող» է թագադրվել 1960 թ-ին՝ 23 տարեկանում:

Քրեական ողջ կյանքի ընթացքում Վ. Տեր-Պողոսյանը ազատազրկման է դատապարտվել է 9 անգամ, ընդ որում՝ երկու անգամ 12 տարվա ազատազրկման:

Նրա ամենամեղմ պատժաչափը եղել է 3 ամիսը:

Վերջին անգամ «օրենքով գողը» ձերբակալվել է 2008թ-ին՝ Մոսկվայում:

Նա համարվում էր ամենատարեց «օրենքով գողը»:

Դիտվել է 191549անգամ
Վերջին լուրեր