06 / Հունվար / 2021 : 12-49

Մատաղիսում հայտնաբերվել է 4 զինծառայողի մարմին. Հադրութում կփնտրեն հնարավոր ողջ մնացածներին

Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը:

Նա հավելեց, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:

Հունվարի 5-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Դիտվել է 74274անգամ
Վերջին լուրեր